Վիլլաշ-Բոաշը նախազգուշացնում է «Տոտենհեմին»
22/06/2012 20:05

Վիլլաշ-Բոաշը նախազգուշացնում է «Տոտենհեմին»

Պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշին տխրեցրել է այն փաստը, որ «Տոտենհեմի» ղեկավարությունը, իրենից բացի, լրջորեն հետաքրքրվում է նաև գլխավոր մարզչի այլ թեկնածուների ծառայություններով:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ, Անդրեից բացի, անգլիական թիմը կարող են գլխավորել Լորան Բլանը, Ռոբերտո Մարտինեսն ու Ֆաբիո Կապելլոն: Այս բոլոր խոսակցությունները նյարդայնացնում են Վիլլաշ-Բոաշին:

Բացի այդ, եթե գործարքը կայանա, մասնագետը ցանկանում է թիմում պահել Լուկա Մոդրիչին, ով վստահորեն ցանկանում է լքել «Տոտենհեմը»:

ԶԼՄ-ների հավաստմամբ` բանակցությունների ընթացքը ևս մարզչի սրտով չէ, ուստի չի բացառվում, որ համագործակցությունը չկայանա:

Վիլլաշ-Բոաշը նախազգուշացնում է «Տոտենհեմին»