25/06/2012 11:38
Արտակ Զաքարյան. «Ունենալու ենք ակտիվ, երկխոսող խորհրդարան»
«Մենք ունեցանք լավագույն խորհրդարանական ընտրությունները նորանկախ Հայաստանի 20- ամյա պատմության մեջ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Պատգամավորը նշեց, որ ԱԺ առաջին նիստն արդեն իսկ ցույց տվեց, որ «ապագայում ունենալու ենք ակտիվ, երկխոսող խորհրդարան»։
Խոսելով կառավարության ծրագրի մասին, որը հաստատվեց 5-րդ գումարման ԱԺ 1-ին նստաշրջանի ընթացքում, Ա.Զարքարյանը նշեց, որ ծրագրում տեղ են գտել բոլոր ռիսկերից տնտեսությունն ապահովելու և դրանցից զերծ պահելու ուղղություններ։
Պատգամավորի խոսքով՝ նոր կառավարության կազմն ի զորու է կյանքի կոչելու ծրագիրը և 5 տարի հետո այդ ծրագրից բխող իրավական գործընթացների միջոցով կունենանք այնպիսի Հայաստան, այնպիսի քաղաքացիներ, որոնց սոցիալական վիճակն այնքան կլավանա, որ մի քանի անգամ կգերազանցի ներկայիս պայմանները։
Ինչ վերաբերում է ծրագրին մյուս քաղաքական ուժերի քննադատական վերաբերմունքին, ապա Ա.Զարքարյանի կարծիքով կարող են տարբեր կարծիքներ լինել, ինչը բնական է. «Սակայն ծրագիրն իրատեսական է և բերելու է նոր իրողություն Հայաստանի տնտեսության մեջ»։