25/06/2012 13:28
Գալուստ Սահակյան. «Խորհրդարանը դեբատների վայր է լինելու»
Ընդդիմությունը բնականաբար պետք է քննադատի, իսկ իշխանությունն էլ պետք է հանդուրժողականություն դրսևորի և եզրակացություններ անի: Ամփոփելով կառավարության ծրագրի քննարկումն ու խորհրդարանի արտահերթ նիստը՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Այս խորհրդարանը, Գ.Սահակյանի խոսքերով, շատ է տարբերվում նախորդներից: «Թե’ կառավարության ծրագրի քննարկման և հաստատման ժամանակ, թե’ ԱԺ արտահերթ նիստում, հասկանալի դարձավ, որ խորհրդարանը դեբատների վայր է լինելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը և հավելեց, որ իրենք կողմնակից են, որ երևույթները քննարկվում և քննադատվում են:
Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին, Գ. Սահակյանը նշեց. «Քաղաքական նեղսրտության հարց է, ծրագիրը չտեսած, արդեն գիտեին, որ դեմ են քվեարկելու: Նրանք ակցիա էին կատարում գործող իշխանությունների դեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեմ քվեարկած ուժերի մոտ կար նաև կոնստրուկտիվ քննադատություն: