Մանուկյան. Մեր հարցերով խեղճացրեցինք իշխանություններին
26/06/2012 19:19

Մանուկյան. Մեր հարցերով խեղճացրեցինք իշխանություններին

Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հրապարակ է ժամանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Նա դիմեց հավաքվածներին` անվանելով նրանց ՀՀ հպարտ քաղաքացիներ:

Ա. Մանուկյանը նշեց, որ այօրվա հանրահավաքի ժամանակ կլսվեն ամփոփիչ ելույթներ ՀԱԿ գործունեության, ԱԺ-ում իրենց առաքելության և հետագա անելիքների մասին:

Ըստ Մանուկյանի` ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ: Իրենք գոհ են իրենց կատարած աշխատանքից, քանի որ «Աժ-ում հանդես եկանք միասնական, գրագետ ձևով և մեր հարցերով խեղճացրեցինք իշխանություններին»: 

«Վերջին նիստները, որ նվիրված էին կառավարության ծրագրին, նոր փուլ էին, նոր հույսեր արթնացրին։ 7 ելույթ ենք ունեցել, մի այդքան էլ հարց, ինչն անակնկալ էր գործող վարչախմբի համար»։