Մանուկյան. Իրենք մեզանից չեն վախենում, իրենք վախենում են ձեզանից
26/06/2012 19:25

Մանուկյան. Իրենք մեզանից չեն վախենում, իրենք վախենում են ձեզանից

«7 հոգին այն թիվը չէ, որով կարողանաս լուրջ փոփոխություններ առաջացնել պառլամենտում։ Մենք կարող ենք որակ փոխել։ Իրենք չեն վախենում մեզնից, իրենք ձեզնից են վախենում։ ՀԱԿ-ի ուժը մնում է ժողովրդական շարժումը, մեր ուժը, մեր հույսը, մեր մեծ-մեծ խոսալու հիմքը մնում եք դուք: Խնդրում եմ այս հրապարկն ու շարժումը պահել, քանի որ այն է հիմքը մեր հաղթանակի։  Աշնանը նոր զարգացումներ են սպասվում` և' ներքին, և' արտաքին։ Արտաքին ուժերի դեմ պայքարելու համար այս իշխանությունն իմունիտետ չունի։
Մեր խնդիրն է` մեր թիմը միշտ աչալուրջ պահել»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։

Ըստ նրա`  միանշանակ չէ, որ հաջորդ ընտրությունները կլինեն փետրվարին. «Միշտ պետք է պատրաստ լինել գործողություններին, հնարավոր զարգացումներին»: 

Մանուկյան. Իրենք մեզանից չեն վախենում, իրենք վախենում են ձեզանից