.jpg)
«Մեզ համար միակ ազատ ամբիոնը Ազատության հրապարկի ամբիոնն է»
«Խորհրդարանում ՀԱԿ 7 պատգամավորների ձայնը զորեղ է, որովհետև գիտեն, որ մեր հետևում կանգնած է ժողովուրդը։ Մեր գործունեությունը խորհրդարանում մեկ դեպքում կհաջողվի, երբ մենք լինենք Ազատության հրապարակի ներկայացուցիչները խորհրդարանում։ Ռեժիմը մի բան չի հասկանում է, որ մեզ համար միակ ազատ ամբիոնը Ազատության հրապարկի ամբիոնն է։ Որովհետև մենք գիտենք, եթե ինչ-որ բան կարող ենք անել, միայն ժողովրդի ուժով»,- ՀԱԿ հանրահավաքի ժամանակ դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին` ասաց Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա` 7 պատգամավորները կարողացել են ողջ իշխանական համակարգը պահել շփոթության, ընկճախտի մեջ:
Ըստ նրա` իշխանության ներկայացուցիչները կարկամում են, երբ ներկայացվում են հստակ փաստեր այն մասին, որ իրենց կառավարման տարիները եղել են արտագաղթի, տնտեսական անկման ժամանակաշրջան:
Լ. Զուրաբյանը ասաց, որ հրապարակում հավաքվածները անվստահություն են հայտնում իշխանությանը և այս կառավարությանը:
Զուրաբյանը նշեց, որ նախագահական ընտրություններում մարդիկ ավելի քիչ են հակված գնալ իշխանությունների հետ գործարքների՝ ընտրակաշառքների, և պայքարը թեժ է լինելու:
Նա նշեց, որ երկրում քաղաքական փոփոխությունների լոկոմոտիվը, քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ն է: