.jpg)
«ՀԱԿ-ն այն ուժն է, որ բարձրաձայնում է հոկտեմբերի 27-ի մասին»
«ՀԱԿ-ը միակ ուժն է, որ հետևողական է Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունների բացահայտման ուղղությամբ։
Իշխանություններն ամեն ինչ անում են փակելու համար այդ էջը։ Այդ որոշումը վաղուց կայացված կլիներ, եթե չլիներ ՀԱԿ-ը։ Փակել այդ էջը, կնշանակի փակել ՀՀ ապագայի էջը» ,- այս բառերով Նիկոլ Փաշինյանը դիմավորեց Ազատության հրապարակում հավաքվածներին:
Փաշինյանն ասաց, որ Հոկտեմբերի 27-ին կրակել են ոչ թե Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի վրա, այլ ՀՀ Սահմանադրության վրա:
«Երբ մարդը տեսնում է, որ Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել իրեն, իրենք հրաժարվում է պաշտպանել այդ Սահմանադրությունը։ Հայը, հայաստանցին Սահմանադրություն է փնտրում ու գտնում այն ամերիկաներում, քաղաքացիություն է փնտրում ու գտնում է Հայաստանից դուրս»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքերին` Փաշինյանն ասաց, որ քաղաքացիական հասարակությունը դուրս չի գալիս փողոց մեղավորներին պատժելու համար, քանի որ տեսել է, թե ինչ են անում այդ դեպքում իշխանությունները:
«Անպատիժ մնացած հանցագործությունները ծնում են նոր հանցագործություններ։ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի չբացահայտումն է, որ ծնել է նոր հանցագործություններ։ Մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն միայն հզոր հասարակական պահանջի միջոցով։ Բոլոր հանցագործները կստանան իրենց պատիժը։ Հայաստանում հաստատվելու է օրենքի իշխանություն, բեզպրեդելի վերջը գալու է»,- ասաց Փաշինյանը։