.jpg)
Նախագահները ներկա գտնվեցին հայ-ավստրիական գործարար համաժողովին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը ներկա գտնվեցին Երևանում ընթացող հայ-ավստրիական գործարար համաժողովին:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ողջունեց հայ-ավստրիական գործարար համաժողովի մասնակիցներին, և նշեց, որ նախագահ Ֆիշերի հայաստանյան այցի շրջանակներում հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ավստրիայի միջև առտևտրատնտեսկան հարաբերություններին. «Այս միջոցառումը լավագույնս ծառայեց այդ նպատակին, նման հանդիպումները լավ հնարավորություններ են գործարարների համար` ուղենշելու համագործակցության ոլորտները»:
Ս. Սարգսյանը շեշտեց, որ մինչև ճգնաժամը` երկու երկրների առևտրաշրջանռութունը նկատելի աճ էր արձանագրում, սակայն ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց առևտրաշրջանառության վրա:
Ս. Սարգսյանը նշեց, որ երկու տարի է` բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ, մեկնարկել են նաև Խոր և համապարփակ բանակցություններ, որոնք հնարավորութուն կտան Եմ-ի հետ ունենալ ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ:
ՀՀ Նախագահը նաև նշեց, որ հայկական կողմը պատրաստ է խոշոր ներդրումների, ձեռնարկությունների նորարարական արտադրանքի պարագայում` ընդունել հատուկ օրենք` ներդրման մասին, և տալ հարկային արտոնություններ` մի քանի տարվա համար շահութահարկի գծով: