.jpg)
Արմեն Աշոտյան. «Ոչ մի բուհական շենք չի վաճառվում»
«Ոչ մի բուհական շենք չի վաճառվում, դրանք անիմաստ խոսակցություններ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում արձագանքելով վերջերս տարածված այն խոսակցություններին, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառվում է՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով այսօր մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե Կոնսերվատորիայի անձնակազմն էլ շուրջ 70%-ով կրճատվել է, Ա.Աշոտյանը հավաստիացրեց, որ նման բան չկա, որ խոսքը «Աշխատանքային օրենսգրքից» ելնելով` պայմանագրային փոփոխությունների մասին է։
«Եթե ես, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնքան սուտ, ապատեղեկատվություն տարածեի, ինչքան որոշ «չորրորդ իշխանություններ» են անում, դուք վաղուց կպահանջեիք իմ հրաժարականը»,- ասաց նա: