.jpg)
Բոատենգ. «Չեմ ափսոսում, որ չեմ ընտրել Գերմանիայի հավաքականը»
«Միլանի» հարձակվող Քևին-Պրինս Բոատենգը, ով, ի տարբերություն իր եղբոր` Ջերոմի, նախընտրել է հանդես գալ Գանայի ազգային հավաքականի կազմում, «Եվրո-2012»-ի Գերմանիա-Իտալիա կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ խոստովանել է, որ ամենևին չի զղջում իր որոշման համար:
«Նախընտրեցի հանդես գալ Գանայի հավաքականում` ի տարբերություն եղբորս, ով հավատարիմ մնաց Գերմանիայի ընտրանուն: Հիմա արդեն ուշ է ինչ-որ բան փոխելը: Հետդարձի ճանապարհ չկա: Այդուհանդերձ, չեմ զղջում այն քայլի համար, որը կատարել եմ»,- նշել է Բոատենգը: