.jpg)
Կլոր սեղան-քննարկում` կոռուպցիայի թեմայով
Այսօր Երևանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այս մասին տեղեկացնում են ՇՊԱԿ ազգային ցանցից։
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կամակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, իրավաբաններ:
ՀԵԻԱ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր զեկույցում կարևորել է ապօրինի հարստացման քրեականացման դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում։
Քննարկման վերջում իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանն իր զեկույցում հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Հոգեբանները համոզված են` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում: