Երվանդ Մանարյան. Մենք մեր ճակատագրի տերն ենք
26/06/2012 19:51

Երվանդ Մանարյան. Մենք մեր ճակատագրի տերն ենք

«Շատ բան է ծռվել այս էրկրում, մենք ենք շտկելու այդ ամենը։ Մենք կորցնում ենք մեր բարոյական սկզբունքները։ Եթե ռազմական բժիշկը ծեծի է ենթարկվում և նրա գործը դառնում է սովորական քաշքշուկ, ուրեմն այդ երկիրը երկիր չէ։ Ավելի մեծ անպատվություն, քան սպային մահամերձ ծեծելը, չկա ոչ մի ժողովրդի մոտ։ Եթե նա ուսադիրներ է կրել, ուրեմն՝  նա մեր սպան է։ Պետք է խստագույնս պատժվի նա, ով հովանավորել է դա»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին` այս մասին ասաց դերասան Երվանդ Մանարյանը: 

Ըստ նրա` ամենակարևորն այս պահին` բարոյական արժեքների սպանդն է. «Նախագահը պետք է այս դեպքից հետո հրաժարական տա, և պետք է նոր նախագահական ընտրություններ անցկացվեն։ Այսպիսի անպատվություն որևէ ժողովուրդ չէր կարող կրել։
Մեր բարոյականությունը կանգնած է անդնդի եզրին. եթե կարողացանք այն պահել, կապրենք, եթե գահավիժեց, ով ուզում է գա, այստեղ չի կարող ապրել»,- ասաց նա։

Վերջում Մանարյանը կոչ արեց խնդրել բարձրյալից` պահպանել սպայի կյանքը: 

Երվանդ Մանարյան. Մենք մեր ճակատագրի տերն ենք