Լուկաշենկոն ժամանել է Վենեսուելա
26/06/2012 11:11

Լուկաշենկոն ժամանել է Վենեսուելա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Վենեսուելա:

«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, նախատեսվում է Լուկաշենկոյի հանդիպումը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ, որի ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:

Այս պահին Բելառուսի և Վենեսուելայի միջև համատեղ իրականացվում է 75 նախագիծ` էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, գիտության և սպորտի ոլորտում:
 

Լուկաշենկոն ժամանել է Վենեսուելա