Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Սամպդորիան»
26/06/2012 19:48

Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Սամպդորիան»

«A» սերիա վերադարձած «Սամպդորիայի» սեփականատեր Ռիկարդո Գարրոնեն իտալացի լրագրողներին տված հարցազրույցում հաստատել է, որ բանակցություններ է վարում «Լիվերպուլի» և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Այս պաշտոնում իտալացի մասնագետը կարող է փոխարինել Ջուզեպպե Յանչինիին, ով թիմը գլխավորում է նախորդ տարվա նոյեմբերից և կարողացել է «Սամպդորիային» վերադարձնել ուժեղագույնների մրցաշար:

«Այո, բանակցություններն ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Գարրոնեն:

Ավելացնենք, որ «Սամպդորիայի» ներկայիս գլխավոր մարզչի պայմանագրի ժամկետը կավարտվի 2013 թ. հունիսին:

Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Սամպդորիան»