.jpg)
Ռուսներն ու իսպանացիները մեղադրվում են ռասիզմի մեջ
ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Իսպանիայի և Ռուսաստանի ֆուտբոլային ֆեդերացիաների դեմ: Պատճառը նրանց ընտրանիների երկրպագուների ռասիստական վարքագիծն է Եվրոպայի առաջնության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իսպանացի երկրպագուները նման պահվածք են դրսևորել հունիսի 10-ին Գդանսկում կայացած Իտալիայի հավաքականի հետ խաղում, իսկ ռուս երկրպագուներն աչքի են ընկել հունիսի 8-ին Վարշավայում Չեխիայի ընտրանու հետ կայացած հանդիպման ընթացքում:
Գործը կքննվի հունիսի 28-ին: