Համաժողովի ընթացքում ձեռք են բերվել գործնական համաձայնություններ
26/06/2012 19:30

Համաժողովի ընթացքում ձեռք են բերվել գործնական համաձայնություններ

Երևանում ընթացող Հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը դինամիկ զարգացում է ապրում. այս տարի ունենք ավելի հավակնոտ նվաճումներ, կառավարությունը նախատեսում է ունենալ 5-7 % տոկոս տնտեսական աճ:

Տ. Դավթյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուղղված է մակրոտնտեսական կայունության, համամասնությունների ապահովման, ներդրումային միջավայրի համար անխտրական պայմաններ  ապահովելուն և այլն:

«ԵՄ-ի հետ սկսվել են Խոր և համապարփակ առևտրի շուրջ բանակցություններ»,- ասաց Տ. Դավթյանը և հավելեց, որ Հայաստանում ձևավորվում է եվրպական չափանիշերին համապատսախան տնտեսություն:

Զարգացման հայկական գործակալության նախագահ Ռոբերտ Հարությունյանը իր ելույթում նշեց, որ համաժողովին ներկայացված էր Ավստրիայի 8 ոլորտների, այդ թվում` ՏՏ, էլեկտորնիկայի, քիմիական, սպորտի, տուրիզմի հիսուն հայկական և ավստրիական ընկերություններ, կողմերը փորձել են բացահայտել առևտրային և ներդրումնային համագործակցության հնարավորությունները:

Ռ. Հարությունյանը նշեց, որ ներկայացվել է Հայաստանի զարգացման հեռանկարների մասին տեղեկատվություն, հայերը ծանթացել են Ավստրիայի ներուժին: Համաժողովի շրջանակներում ձեռք են բերվել գործնական համաձայնություններ:

Համաժողովը ընթանում է առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով Ավստրիայի Հանրապետւթյան նախագահ Հայնց Ֆիշերի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Ավստրիայից Հայաստան են ժամանել տնտեսության տարբեր ոլորտների 15 ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակներում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, նաև համաձայնագիր` Հայաստանի ֆինանսների նախարարության և Ռաիֆֆաիզեն բանկի միջև: 

Համաժողովի ընթացքում ձեռք են բերվել գործնական համաձայնություններ