Անանը չի հրավիրել Իրանին` Սիրիայի հարցով խորհրդաժողովին
27/06/2012 19:41

Անանը չի հրավիրել Իրանին` Սիրիայի հարցով խորհրդաժողովին

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով բանագնաց Քոֆի Անանը հաստատել է, որ Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողովը կանցնի Ժնևում` հունիսի 30-ին:

«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` Անանը ասել է, որ խորհրդաժողովին մասնակցության հրավեր են ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները`Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանիսան, ինչպես նաև` ԵՄ, Թուրքիան, Իրաքը, Քուվեյթը և Քաթարը:

Հրավիրվածների մեջ չկան Իրանը և Սաուդյան Արաբիան` տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրները:
 

Անանը չի հրավիրել Իրանին` Սիրիայի հարցով խորհրդաժողովին