ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետն ազատման դիմում է գրել
27/06/2012 15:37

ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետն ազատման դիմում է գրել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է  ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը նման դիմում չի ներկայացրել, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Պողոսյանը:

Ըստ շրջանառվող լուրերի, Վ.Խաչատրյանը ազատման դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգելու պատճառով:

Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը նախօրեին հերքել է իր ազատման և մահվան հետ կապված լուրերը:

ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետն ազատման դիմում է գրել