27/06/2012 13:39
Գրիգոր Նազարյանը և Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են պալատ
Երևանի Նալբանդյանի և Արամի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի արդյունքում թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտնված հաղորդավար Մարկ Սաղաթելյանը և Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը երեկ երեկոյան տեղափոխվել են պալատ, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ԵՊԲՀ մամուլի ծառայության ղեկավար Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով, Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանն արդեն անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, սակայն որոշ ժամանակ դեռ պետք է մնան հիվանդանոցում: «Կոնսերվատիվ բուժումը կարող է երկար տևել, այդ պատճառով նրանք դեռ դուրս չեն գրվի: Հնարավոր է նաև, որ բուժումը շարունակեն մեկ այլ բժշկական հաստատությունում»,-ասաց նա:
Նշենք, որ Երևանի Նալբանդյանի և Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու շոումեն Մարկ Սաղաթելյանը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի և «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը և ուղևոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանի խոսքով, հիվանդանոց նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ առկա են եղել կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի և ողերի: