.jpg)
Բլանը կարող է գլխավորել «Տոտենհեմը»
Ինչպես տեղեկացնում է «Le Monde»-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել անգլիական «Տոտենհեմը»։ Նշվում է, որ Բլանի գործակալ Ժան Պյեր Բեռնեսը բանակցություններ է վարում անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Բլանի պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին, և կողմերն այն երկարաձգելու ցանկություն չունեն:
Իսկ ահա Ֆրանսիայի ազգային հավաքականը կարող է գլխավորել Դիդյե Դեշամը: