.jpg)
Պայթյունի հետևանքավ հարուցվել է քրեական գործ
Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր ամուսինների վեճի հետևանքով տեղի ունեցած պայթյունի փաստով ՀՀ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով` «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց սպանությունը» և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Այս մասին Aysor.am թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատավական բաժնից:
Հիշեցնենք, որ 1959 թ. ծնված Վալենտին Սարգսյանը վիճել է կնոջ` 60-ամյա Լիանետա Պետրոսյանի հետ, և Սարգսյանը նռնակը նետել է աներորդու տան վրա: Վալենտին Սարգսյանը, նրա կինը` Լիանետա Պետրոսյանը և աներորդու կինը` 61-ամյա Թամարա Հարությունյանը մահացել են, իսկ աներորդին` 62-ամյա Բորիս Պետրոսյանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: