Պենտագոնը նոր հրթիռ է փորձարկել
27/06/2012 20:18

Պենտագոնը նոր հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հերթական անգամ բարեհաջող կերպով իրականացրել է ծովային տեղակայման հակահրթիռային «Aegis» համակարգերի փորձարկումներ:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ`  հրթիռն արձակվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Lake Erie» նավից և խոցել է Հավայան կղզիներից արձակված բալիստիկ հրթիռի մարտագլխիկը:

Սա «Standart Missle-3» հակահրթիռային համակարգի արդեն 2-րդ բարեհաջող փորձարկումն է:
 

Պենտագոնը նոր հրթիռ է փորձարկել