Բեթղեհեմի փողոցներից մեկը կրելու է Պուտինի անունը
27/06/2012 10:23

Բեթղեհեմի փողոցներից մեկը կրելու է Պուտինի անունը

Բեթղեհեմի փողոցներից մեկը այսուհետ կրելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:

«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Պաղեստինյան ինքնավարությունում ռուսական կրթական-մշակութային կենտրոնի բացումից հետո, ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հրաման է արձակել փողոցներից մեկը վերանվանել Պուտինի անունով:

Մինչ այդ, հունվարին ՌԴ արդեն նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունով վերանվանվել էր Իերիխոն քաղաքի փողոցներից մեկը:
 

Բեթղեհեմի փողոցներից մեկը կրելու է Պուտինի անունը