Կայացել է Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը
27/06/2012 12:26

Կայացել է Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար:
 

Կայացել է Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը