Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ դեսպանների հետ
27/06/2012 18:35

Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ դեսպանների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:

Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:



 

Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ դեսպանների հետ