ՈՒԵՖԱ-ն արգելել է խաղն սկսել 1 րոպե լռությամբ
27/06/2012 18:55

ՈՒԵՖԱ-ն արգելել է խաղն սկսել 1 րոպե լռությամբ

ՈՒԵՖԱ-ն չի թույլատրել Եվրոպայի առաջնության Իսպանիա-Պորտուգալիա կիսաեզրափակիչ հանդիպումն սկսել 1 րոպե լռությամբ: ՈՒԵՖԱ-ին նման նախաձեռնությամբ դիմել էր իսպանական կողմը` ցանկանալով հարգել «Բետիսի» ֆուտբոլիստ Միկի Ռոկեի հիշատակը, ով մահացել էր քաղցկեղից:

Բացի այդ, իսպանացիներին արգելվել է նաև խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով` ի նշան սգի:

Իսպանական կողմը պարզապես ապշած է ՈՒԵՖԱ-ի որոշումից, քանի որ ավելի վաղ խմբային փուլում կայացած Շվեդիա-Ֆրանսիա հանդիպումն սկսվել էր 1 րոպե լռությամբ, որով ֆրանսիական կողմը հարգել էր հեռուստամեկնաբան Տիերի Ռոլանի հիշատակը:

ՈՒԵՖԱ-ն արգելել է խաղն սկսել 1 րոպե լռությամբ