.jpg)
Ուկրաինայի հավաքականը մեղադրվում է դոպինգ օգտագործելու համար
Գերմանիայի Հերոլդսբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ֆրից Զերգելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ «Եվրո-2012»-ից առաջ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներն արգելված խթանիչներ են օգտագործել, ինչի հետևանքով էլ Թուրքիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ գրեթե ամբողջ թիմը սննդային թունավորում էր ստացել:
«Կարծում եմ` դա դեկսամետազոն դեղամիջոցի օգտագործման հետևանք էր։ Դեկսամետազոնը ստերոիդ է։ Հայտնի է, որ դրա օգտագործումից հետո նկատվում է մարսողության խանգարում, սրտխառնոց և փսխում»,- ասել է Զերգելը:
Հավելենք, որ դեկսամետազոնն արգելված է Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից։ Այն նախատեսված է հոդերի բորբոքման և վնասված հյուսվածքների վերականգնման համար: