.jpg)
27/06/2012 19:30
Կդադարեցվի 64,11,92 և 97 երթուղիներով ուղևորների սպասարկումը
Մայրաքաղաքի թիվ 64,11,92 և 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 28–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: