.jpg)
29/06/2012 13:20
Հայաստանի պատանեկան հավաքականը` Դվորկովիչի հուշամրցաշարում
Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր Մոսկվայում սկսում է մասնակցությունը Վլադիմիր Դվորկովիչի 7-րդ հուշամրցաշարին: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հավաքականները եւ «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմը: