04/07/2012 10:50
Կուրիլները ռուսական հող է
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կուրիլյան կղզիներ իր այցի ընթացքում շփվել է տեղի բնակիչների հետ և պատմել է, թե ինչ է մտածում այդ տարածաշրջանի ապագայի մասին:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, տեղացիների հետ շփումը տեղի է ունեցել Հարավային-Կուրիլսկում կառուցվող ուղղափառ եկեղեցու տարածքում:
Անդրադառնալով Կուրիլյան կղզիների թեմային` նա հայտարարել է, որ դա իրենց բնիկ հողն է` ոչ մի թիզ հող չեն հանձնելու:
Նա նշել է, որ այն մարդը, ով մի թիզ հող է զիջում, փոթորիկ է սադրում: