05/07/2012 10:30
Երևանում գիշերվա առաջին կեսին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ: Այս գիշեր կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում դեռ կդիտվեն առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Գիշերվա առաջին կեսին այստեղ առատ անձրև է սպասվում, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Իսկ հուլիսի 5-ին պարբերաբար կարճատև անձրևներ են սպասվում միայն արևելյան շրջաններում, այլուր կդիտվի առավելապես առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ:
Meteo-tv-ի փոխանցմամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում գիշերվա առաջին կեսին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, հուլիսի 5-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 7-12մ/վ:
Այս գիշեր +15+17, հուլիսի 5-ի ցերեկը +28+30, երեկոյան +23+25: Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: