06/07/2012 18:24
Սահակյան`ծեծել են. Ոստիկանություն` չեն ծեծել. Սահակյան` ծեծել են
«Ես չեմ իմացել` ով էր. մտավ տուն ու խփեց, դրանից բացի ոչինչ չեմ հիշում: Ինձ այդ վիճակում նկարել է ընկերուհիս, հիմա ինձ շատ լավ եմ զգում, թաբուլե եմ ուտում»,- քիչ առաջ Aysor.am թղթակցին հայտնեց Վահրամ Սահակյանը:
Նրա խոսքերով` ինքը ոստիկանություն չի հայտնել դեպքի մասին, բայց նրանք արդեն տեղյակ են և այժմ քննում են դեպքե:
Հիշեցնենք, որ Aysor.am թղթակցին ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Վահրամ Սահակյանի ծեծի վերաբերյալ որևէ հաղորդում չի տրվել, օպերատիվ խումբը գնացել է նրա բնակության վայրը, և որևէ վնասվածք նրա մարմնի վրա չի հայտնաբերվել: