Աֆղանստանը կբախվի ֆինանսական հոսքերի կրճատման հետ
09/07/2012 17:54

Աֆղանստանը կբախվի ֆինանսական հոսքերի կրճատման հետ

Աֆղանստանը բախվելու է միջազգային ֆինանսավորման հոսքերի կրճատման հետ, քանի որ 2014 թ.-ի վերջին այդ երկիրը կլքեն բոլոր օտարերկրյա զորքերը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Մայքլ Քիթինգը:

Նա նշել է, որ այս պահին գումարները շատ են թե զինվորականների, թե միջազգային հանրության գծերով, սակայն գումարների այդ ծավալները, հավանաբար, կսկվեն կրճատվել:

Քիթինգի խոսքերով` չի կարելի թույլ տալ այնպիսի գումարների քաոսային կրճատումներ, որոնք նախատեսված են տնտեսական աճի և մարդասիրական նպատակների համար:
 

Աֆղանստանը կբախվի ֆինանսական հոսքերի կրճատման հետ