Ասադը և Անանը համաձայնության են եկել. հակամարտությանը վերջ կտրվի
09/07/2012 15:46

Ասադը և Անանը համաձայնության են եկել. հակամարտությանը վերջ կտրվի

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնության հասնելու մասին, ինչի մասին տեղյակ կպահվի ընդդիմությանը:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Անանը նշել է, որ կողմերը եկել են համաձայնության` բռնությունների դադարեցման հետ կապված և քննարկել են այդ նպատակին հասնելու ուղիները:

Ըստ Անանի, այսօր Դամասկոսում Ասադի հետ բանակցությունները եղել են կառուցողական և անկեղծ:
 

Ասադը և Անանը համաձայնության են եկել. հակամարտությանը վերջ կտրվի