Աշոտյան. «Հարսնաքարը» քաղաքականացնելով`  բարոյազրկվում է ամեն ինչ
09/07/2012 13:45

Աշոտյան. «Հարսնաքարը» քաղաքականացնելով` բարոյազրկվում է ամեն ինչ

«Ինձ համար այս ողբերգության մեջ կա երեք հարթություն»,- անդրադառնալով «Հարսնաքարի» հայտնի միջադեպին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Առաջինը, Աշոտյանի խոսքերով, մարդկային ողբերգություն է` ցավը, վիշտը, երկրորդը` քաղաքացիական ակտիվությունը. «Այս ողբեգությունը քաղաքացիական հասարկության համար պետք է առիթ դառնա, որպեսզի հնարավոր ամեն բան արվի, որպեսզի նման դեպքեր այլևս չլինեն, որպեսզի կանխվեն նման սպանությունները»:

Երրորդ հարթությունը, որի մասին խոսեց ՀՀԿ փոխնախագահը, իրավական հարթությունն է. «Ինձ համար չորրորդ հարթություն չկա, այսինքն` այս ողբերգությունը քաղաքական հարթություն չունի, սակայն, ցավոք, այն քաղաքականացնում են, ինչը բարոյազրկում է ամեն բան»:
 

Աշոտյան. «Հարսնաքարը» քաղաքականացնելով` բարոյազրկվում է ամեն ինչ