Հնդկաստանը  աճուրդից առաջ գնել  է Մահաթմա Գանդիի արխիվը
09/07/2012 20:25

Հնդկաստանը աճուրդից առաջ գնել է Մահաթմա Գանդիի արխիվը

Հնդկաստանի կառավարությունը 60 մլն ռուպիով (մոտ 1,1 մլն դոլար) ձեռք է բերել հնդկական ազգային - ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիին պատկանող մի քանի հազար փաստաթղթեր, նամակներ և լուսանկարներ:

BBC-ն գրում է, որ արխիվը պետք է վաճառքի հանվեր հուլիսի 10-ին Sotheby's աճուրդում, սակայն Հնդկաստանը որոշել է գնել բոլոր փաստաթղթերը` չսպասելով աճուրդի օրվան: Դրանք կպահպանվեն Հնդկաստանի Ազգային արխիվում:

Աղբյուրը գրում է, որ փաստաթղթերը պատկանել են հրեա ճարտարապետ Հերմանա Հալլենբախի ընտանիքին, ով Գանդիի հետ հանդիպել է 1904 թվականին Հարավային Աֆրիկայում: Ճարտարապետը ներշնչվել է Գանդիի գաղափարներով և սկսել է օգնել նրան: 1915-ին Գանդին վերադարձել է Աֆրիկայից Հնդկաստան, և նրանք շարունակել են նամակագրությունը:

Ըստ հնդկական իշխանությունների` ճարտարապետի արխիվը կօգնի նոր տեղեկություններ ստանալ Գանդիի` Հարավային Աֆրիկայում գտնվելու ժամանակաշրջանի մասին:

 

Հնդկաստանը աճուրդից առաջ գնել է Մահաթմա Գանդիի արխիվը