Գիգզը կկրի օլիմպիական հավաքականի ավագի թևկապը
09/07/2012 20:08

Գիգզը կկրի օլիմպիական հավաքականի ավագի թևկապը

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, Լոնդոնի Օլիմպիական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը կկրի Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի հավաքականի ավագի թևկապը:

38-ամյա Գիգզը մեկն է այն 3 ֆուտբոլիստներից, որոնց տարիքը գերազանցում է 23-ը: Նրանից բացի, Մեծ Բրիտանիայի oլիմպիական հավաքականում ընդգրկվել են «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Քրեյգ Բելամին ու «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Միկա Ռիչարդսը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներ, ինչպես նաև 3 խաղացողներ` առանց տարիքային սահմանափակման:

Ավելացնենք, որ անգլիացի Դևիդ Բեքհեմը չի հրավիրվել հավաքական:

Գիգզը կկրի օլիմպիական հավաքականի ավագի թևկապը