ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը
09/07/2012 13:00

ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 7-ից ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից):

Գնացքը, տեղեկացնում են ՀԿԵ լրատվական ծառայությունից, Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 8:08:

Իսկ Ալմասռ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 8:30՝ Շորժա հասնելով ժամը 11:25: Շորժայից գնացքը ուղևորվում է Երևան ժամը 17:00, հասնելով Ալմաստ կառամատույց ժամը 19:57, իսկ Հրազդան կայարան՝ 21:36:

«ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ::

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի գնացքն ուղևորվում էր մինչև Ծովագյուղ շաբաթվա աշխատանքային օրերին, իսկ Շորժա հասնում էր միայն հանգստյան օրերին: Այս տարի ուղևորների հարմարավետության համար գնացքի երթուղին երկարացված է մինչև Շորժա:
 

ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը