.jpg)
Կառլեն Մկրտչյանը դեռ չի ապաքինվել
Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն խոսել է այն ֆուտբոլիստների մասին, ովքեր առողջական խնդիրներ ունեն:
«Երեք ֆուտբոլիստներ հիմա վնասվածք ունեն: Շինան շարքից դուրս է եկել երկար ժամանակով: Տրաորեն վիրահատությունից հետո վերականգնողական շրջանում է: Իսկ Կառլեն Մկրտչյանը քթի վիրահատությունից հետո բարդությունների առաջ է հայտնվել»,- նշել է նա:
Պյատենկոն անդրադարձել է նաև այն լուրերին, ըստ որոնց` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը նույնպես պետք է տեղափոխվեր «Մետալուրգ»:
«Հիմա գիտեմ միայն, որ նա «Կուբանում» է»,- շեշտել է գլխավոր մարզիչը: