09/07/2012 11:26
Լիբիայի խորհրդարանական ընտրություններում լիբերալներն առջևում են
Լիբիայի խորհրդարանական ընտրություններում այս պահի դրությամբ մասնակցությունը կազմում է 60%:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ընտրություններում առաջատարն է «Ազգային ուժերի միություն» կուսակցությունը, որը գլխավորում է Ազգային անցումային կառավարության նախկին վարչապետ Մահմուդ Ջաբրիլը:
Ընտրատեղամասերում շարունակվում է ձայների հաշվարկը` նախնական տվյալների հրապարակումը սպասվում է մոտակա 48 ժամերի ընթացքում: