«Հայրապետյանի միակ գործելաոճը մարդկանց վրա ձեռք բարձրացնելն է»
09/07/2012 13:26

«Հայրապետյանի միակ գործելաոճը մարդկանց վրա ձեռք բարձրացնելն է»

«Հասարակության դժգոհությունը «Հարսնաքար»-ի դեպքի հետ կապված մեծ ալիք առաջացրեց, և իշխանությունները ստիպված եղան գնալ նրան, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Նախօրեին Ռուբեն Հայրապետյանը ձեռք բարձրացրեց իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա, և Հայրապետյանի միակ գործելաոճը մարդկանց վրա ձեռք բարձրացնելն է: Նա տարիներ շարունակ հնարավորություն է տվել իր թիկնապահներին մարդկանց հետ այդպես վերաբերվել և նա մեղսակից է այդ հանցագործություններին» ասաց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ պետք է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կքննի այդ գործը:

Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու հանգամանքին` պատգամավորը նշեց, որ Շահնազարյանն ունի պայքարի շարունակության, մարտավորության մեկ այլ մոտեցում և չցանկացավ քննարկել Դ.Շահնազարյանի հայտարարությունը` ասելով. «Վստահ եմ, որ վերջինս շարունակելու իր պայքարը: Պետք է հարգել Շահնազարյանի որոշումը և դիրքորոշումը: Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ը թուլացել է. Դ.Շահնազարյանը մնում է մեր ընկերը»:

Բանախոսը անդրադառնալով 2013թ.-ին նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի մասին հարցին` նշեց, որ ընդդիմության միասնական լավագույն թեկնածուն կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը;
 

«Հայրապետյանի միակ գործելաոճը մարդկանց վրա ձեռք բարձրացնելն է»