Խորհրդակցություններ` Հայաստանի և Նիդերլանդների  ԱԳՆ միջև
09/07/2012 17:31

Խորհրդակցություններ` Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ միջև

Այսօր Երևանում Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ` վարչության պետերի մակարդակով:

ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հատուկ ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել  միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:

Ըստ աղբյուրի, տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Նույն օրը նիդերլանդական պատվիրակությանն ընդունել  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: 

Խորհրդակցություններ` Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ միջև