Օբաման Եգիպտոսի նորընտիր նախագահին Վաշինգտոն է հրավիրել
09/07/2012 09:54

Օբաման Եգիպտոսի նորընտիր նախագահին Վաշինգտոն է հրավիրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նոր նախագահ Մոհամեդ Մուրսիին հրավիրել է սեպտեմբերին այցելել Վաշինգտոն:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարել է Մուրսիի օգնական Յասեր Ալին:

Եգիպտոսի նախագահին այցելության հրավերը Կահիրեում փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը:

Մինչ այդ նշվում էր, որ Մոհամեդ Մուրսիի անունն ընդգրկված է  այն անձանց  ցուցակի մեջ, որոնց ելքը երկրից արգելվում է, քանի որ վերջինս եղել է Մուսուլման-եղբայրներ կուսակցության անդամ: 
 

Օբաման Եգիպտոսի նորընտիր նախագահին Վաշինգտոն է հրավիրել