.jpg)
09/07/2012 10:34
Պակիստանում գրոհայինները հարձակվել են ռազմակայանի վրա
Պակիստանի հարավ-արևելքում գրոհայինների կողմից ռազմակայանի գնդակոծության հետևանքով 7 պակիստանցի զինվորական է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, զինվորականների ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել Վազիրաբադ քաղաքի մերձակայքում:
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: