Ռումենիգե. «Բավարիան» ոչ մի առաջարկ չի արել «Յուվենթուսին»
09/07/2012 19:25

Ռումենիգե. «Բավարիան» ոչ մի առաջարկ չի արել «Յուվենթուսին»

«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենցիները «Յուվենթուսի» հետ բանակցություններ չեն վարում` կապված Անդրեա Պիրլոյի տեղափոխության հետ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության համաձայն` «Բավարիան» 33-ամյա կիսապաշտպանին գնելու առաջարկ է արել թուրինցիներին:

«Բավարիան» ոչ մի առաջարկ չի արել «Յուվենթուսին»: Մենք ոչ մի շփում չենք ունեցել ոչ անձամբ ֆուտբոլիստի հետ, ոչ էլ նրա գործակալի»,- հայտարարել է Ռումենիգեն:

Ռումենիգե. «Բավարիան» ոչ մի առաջարկ չի արել «Յուվենթուսին»