Տնտեսագետ. Բարենպաստ իրավիճակ` մրցունակ ապրանքների համար
09/07/2012 16:07

Տնտեսագետ. Բարենպաստ իրավիճակ` մրցունակ ապրանքների համար

Դրամի-դոլարի փոխարժեքային տատանումները` տարանջատել գնաճային ցնցումներից և ազդակներից և ավելի սթափ վերլուծել, թե ինչով են պայմանվորված, որոշել անելիքները, արագացնել և ընդլաայնել արտադրությունը, այնպես անել, որ մրցունակության մակարդակը այնքան կախվածություն չունենա արտաքին շուկաներից: Այսօր դոլար-դրամ փախարժեքային տատանումների շուրջ իր դրույթները լրագորղների հետ հանդիպման ժամանակ կիսեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը չի կարծում, որ Հայաստանը կվերածվի գներ թելադրող երկրի, սակայն հույս ունի, որ «որոշ ապրանքատեսակների գծով կարող ենք գին ձևավորող լինել ներքին շուկայի համար:

Նա նաև կիսում է այն կարծիքը, որ արժեզրկումը կարող է նպաստել արտահանմանը.

«Մրցունակ ապրանքի դեպքում մենք կարող ենք ակնկալել արտահանման տեմպերի ավելացում, ծավալների ավելացում, այստեղ շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծված մեր տնտեսվարողների համար, ովքեր ունեն մրցունակ ապրանք»,- ընգծեց տնտեսագետը:
 

Տնտեսագետ. Բարենպաստ իրավիճակ` մրցունակ ապրանքների համար