.jpg)
Տնտեսագետ. Պետական պաշարները պետք է ընդարձակվեն
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց տնտեսագետների տեսակետն առ այն, որ 2012 թ.-ին, ըստ կանխատեսումների, դեռ շարունակվելու է պարենային ճգնաժամային տարի, որը չի շրջանցելու հացամթերքի շուկան:
Նրա հավաստմամբ` միտումները կանխատեսլի էին, սակայն տնտեսագետին մտահոգում է երկու հարց. նախ հացահատիկի տեղական արտադրության զարգացումը, որի ուղղությամբ քայլեր են արվում հացահատիկի սերմնացուի մասով:
Թաթուլ Մանասերյանի երկրորդ մտահոգությունը կապված է երկրի պետական պաշարների հետ, նրա կարծիքով, պետական պաշարները պետք է ընդարձակվեն. խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մասին է` հաց, գազ նավթամթերք:
Տնտեսագետն այն կարծիքին է, որ պետք է արտերկրյա ճգնաժամային և տարատեսակ ազդակներից Հայաստանի կախվածությունը հասցնել նվազագույնի` ապահովագրելով տեղական շուկան, որի դեպքում անհրաժեշտ են որոշակի ռեզերվներ:
Թաթուլ Մանասերյանը խոսեց նաև երկրի մշակվող հողատարածքների խնդրից` նկատելով, որ այս ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, սակայն` «կրիայի քայլերով»:
«Մշակովի տարածքների կեսը չի օգտագործվում, սակայն ի վիճակի ենք բեկում մտցնել. պետք է վճռական լինել»,- իր տեսակետը փոխանցեց տնտեսագետը: