Նեցիդը կբուժվի ՈՒԵՖԱ-ի միջոցներով
09/07/2012 18:12

Նեցիդը կբուժվի ՈՒԵՖԱ-ի միջոցներով

ՈՒԵՖԱ-ն ստիպված է բավական պատկառելի գումար վճարել Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Թոմաշ Նեցիդի հետ: Այս մասին հաղորդում է bobsoccer.ru-ն:

Ապահովագրության նման համակարգը ներդրվել է այս մրցաշրջանից` Եվրոպական ակումբների ասոցիացիայի ջանքերով: Ինչպես հայտնի է, անցյալում վնասվածք ստացած ֆուտբոլիստները, ովքեր հավաքականի կազմում հավաքների մեջ էին, միևնույն է, բուժվում էին իրենց ակումբների հաշվին:

Նեցիդն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա Ամանորից հետո:

Նեցիդը կբուժվի ՈՒԵՖԱ-ի միջոցներով