Հայ շախմատիստները` Վրոցլավում
10/07/2012 12:57

Հայ շախմատիստները` Վրոցլավում

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և 47 մասնակիցների մեջ ընթանում է երկրորդ տեղում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հարությունյանը միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Կամիլ Դրագունից (Լեհաստան):

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել է 4,5 միավոր:

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Հայ շախմատիստները` Վրոցլավում