10/07/2012 20:08
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում առայժմ չի նախատեսվում
«ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում առայժմ չի նախատեսվում»։
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանահագահ Իգոր Պոպովը։
«Առաջիկայում, հավանաբար, ամառային արձակուրդից հետո, մեկ անգամ ևս, առանձին-առանձին կհանդիպենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որից հետո նախատեսում ենք նրանց հետ համատեղ հանդիպում անցկացնել։ Դա է պատճառը, որ առայժմ նախագահների հանդիպման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ի. Պոպովը։